Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 6, 24News

ցոլակյան414545

Օգոստոսի 6-ին ԱԻ նախարար Ֆ. Ցոլակյանն ընդունել է ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին: Նախարարը ողջունելով հյուրին՝ գոհունակությամբ հիշատակել է երկու երկրների միջև ծավալված դինամիկ և բազմակողմանի զարգացումը՝ ցանկություն հայտնելով, որպեսզի ՉԺՀ և ՀՀ ԱԻ նախարարությունների համագործակցությունը նույնպես առաջընթաց արձանագրի: 

Մերօրյա իրավիճակներում աշխարհն արագ փոխվում է՝ առաջացնելով աղետների նոր տեսականեր և ձևեր, հետևաբար՝ պետք է համարժեքորեն զարգանան դրանց դիմակայող և կանխարգելող մեթոդները: Հայաստանն ու Չինաստանը գրեթե նմանատիպ աղետների երկրներ են: Այս համատեքստում, Ֆ. Ցոլակյանը կարևորել է փոխայցերի միջոցով լավագույն փորձի փոխանակումը: Ըստ նախարարի, տեխնիկական և տեխնոլոգիական թռիչքներ ապրած Չինաստանը կարող է փոխշահավետ համագործակցություն ունենալ մետաքսի ճանապարհի վստահելի գործընկերոջ՝ Հայաստանի հետ:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Թ. Էրլունին կարևորել է Հայաստանի հետ գործընկերությունն՝ ասելով, որ երկու երկրներն ունեն ազգային-պետական բազմաթիվ նմանություններ և հանդիսանում են ռազմավարական և բնական դաշնակիցներ: Նա նախարար Ցոլակյանին հաղորդել է Չինաստանի Հանրապետության և ՉԺՀ ԱԻ նախարարության վճռականությունը՝ Հայաստանի ԱԻ նախարարությանը նշանակալի օժանդակություն ցուցաբերելու և որևէ խնդիր հիմնովին լուծելու հարցում:

Նա Ֆ. Ցոլակյանին առաջարկել է ՀՀ կառավարության անունից համապատասխան դիմում-հայտ ուղղել ՉԺՀ կառավարությանը, որը Պեկինում կընդունվի սիրով: Հանդիպման ավարտին կայացել է պայմանավորվածություն` համապատասխան ընթացակարգերով անցնել գործնական աշխատանքի: