«Երկրի 1-ին դեմքի նման կարգի հայտարարությունն իրոք աննախադեպ է»․ Նաիրա Զոհրաբյանի գրառումը

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News

Նաիրա

«Բարգավաճ Հակաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ինչի՞ մասին է «ամբողջությամբ ձախողված երկրի փաստաթուղթը»

Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը աննախադեպ հայտարարություն արեց՝ ասելով, որ իր ձեռքի տակ է դեռեւս 2014 թվականին պատրաստված մի փաստաթուղթ, որի բովանդակությանը ծանոթանալիս պարզ է դառնում, որ «երկրում պետական ինստիտուտները կաթվածահար են եւ ինստիտուցիոնալ առումով մեր երկիրն ամբողջությամբ ձախողված է»։ 

Ընդունեք, որ երկրի առաջին դեմքի նման կարգի հայտարարությունն իրոք աննախադեպ է, և եթե նշյալ փաստաթուղթը, հասկանալի պատճառներով, հանրայնացնել չի կարելի, այդուհանդերձ, առնվազն խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերին այդ փաստաթուղթը պետք է տրամադրվի։ 

Կարծում եմ, կարիք չկա բացատրելու՝ թե ինչո՞ւ»։
 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news