ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News
«Սպասում էի պատմական ելույթի, բայց այն պատմական չստացվեց, թեև եղան կարևոր արձանագրումներ»,- գնահատելով Սեփանակերտի՝ «Վերածնունդ» հրապարակում հնչած վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը։
Պատգամավորը կարծում է, որ այն միտված էր հաջորդ տարի Արցախում սպասվող խորհրդարանական և նախագահական ընտրություններին Հայաստանի՝ այդ ընտրություններն ազատ, արդար և թափանցիկ անցկացնելու երաշխավորության հանգամանքին։
«Առաջին անգամ, ըստ էության, ՀՀ-ն որևէ կերպ չի միջամտելու այդ ընտրություններին։ Այդ ընտրությունների ելքը որոշելու է արցախահայությունը, և դրա երաշխավորը լինելու են Հայաստանն ուՀՀ-ի գործող իշխանությունը»,-ասել է Արման Բաբաջանյանը։
Ըստ պատգամավորի՝ սա շատ կարևոր արձանագրում է, և այս համատեքստում պետք է նաև հասկանալ «Արցախը Հայաստանն է և վերջ» կարգախոսը։
Շարունակությունը՝ տեսանյութում։