Զովունիում երկու ավտոմեքենա բախվել են իրար, դրանցից մեկը բռնկվել է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 7, 24News

այրված մեքենա

Օգոստոսի 7-ին, ժամը 00:10-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է երկու ավտոմեքենա և բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Զովունի գյուղի 1-ին փողոցի մոտակայքում բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Ն.Գ.) և «BMW» (վարորդ՝ Ա.Ա.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «BMW» մակնիշի ավտոմեքենան բռնկվել է:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:33-ին, մարվել՝ 01:03-ին:

Ամբողջությամբ այրվել են «BMW» մակնիշի ավտոմեքենան և խոտածածկույթ (մոտ 1000 քմ):  ՃՏՊ-ի հետևանքով տուժածներ չկան:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news