Գեղարքունիքի մարզում «ԳԱԶել»-ը վրաերթի է ենթարկել 3-ամյա աղջնակի․ նա տեղում մահացել է

ԵՐԵՎԱՆ , ՕԳՈՍՏՈՍԻ 07, 24News   

բակո

Երեկ, օգոստոսի 6-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Աստղաձոր գյուղի բնակիչ 57-ամյա Մանվել Գաբրիելյանը իր վարած «ԳԱԶել» մակնիշի 13 OO 342 համարանիշի ավտոմեքենայով Աստղաձոր գյուղի 21-րդ փողոցի 4-րդ տան հասցեի բակում վրաերթի է ենթարկել Աստղաձոր գյուղի բնակիչ 3-ամյա Ալլա Վ․-ին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի հետևանքով՝ երեխան տեղում մահացել է։
Փաստի առթիվ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news