Ավտոկայանատեղիում «դրիֆթ» արած վարորդը բերման ենթարկվեց ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ ՕԳՈՍՏՈՍԻ 07, 24News  

 

Այսօր համացանցում տեսանյութ էր տարածվել, ուր երևում էր մի մեքենա, որի վարորդը Երևանի մոլերից մեկի ավտոկայանատեղիում, այսպես ասած՝ «դրիֆտ» էր անում:

Տեսանյութի հրապարակումից կարճ ժամանակ անց ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողները հայտնաբերեցին և՛ մեքենան, և՛ վարորդին: Տղամարդը բերման ենթարկվեց ոստիկանություն, իսկ մեքենան տեղափոխվեց ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք: 

Վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն: