Պաշտոնանակություններ՝ Օսիպյանի հրամանով. «Զվարթնոց»-ի գծային բաժնի պետն ազատվեց աշխատանքից

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 7, 24News

Օսիպյան

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրամանով ոստիկանության Երևան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի պետ Լևոն Բեգոյանն ազատվել է աշխատանքից, և ուղարկվել կադրերի ռեզերվ: Այս մասին 24News-ը տեղեկացավ ոստիկանության տեղեկատվության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ոստիկանապետի մեկ այլ հրամանով կադրերի ռեզերվ են ուղարկվել նաև ոստիկանության Իջևանի բաժնի պետ Գեորգի Միրզոյանը, Տավուշի բաժնի պետ Գագիկ Դալլաքյանը։

Միևնույն ժամանակ ոստիկանապետի հրամանով տեղի է ունեցել փոխատեղում․ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պետ Արմեն Անտոնյանը նշանակվել է ոստիկանության Տավուշի բաժնի պետի պաշտոնին, իսկ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պետ է նշանակվել Կարեն Հակոբյանը. վերջինս կադրերի ռեզերվում էր: