Օդի ջերմաստիճանն օգոստոսի 10-ին կբարձրանա

ԵՐԵՎԱՆ ՕԳՈՍՏՈՍԻ 07, 24News   

1

Օգոստոսի 7-ի ցերեկը, 8-12-ը հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: 
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ երեկոյան ժամերին Կոտայքում, Արագածոտնի նախալեռներում և Արմավիրում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 10-ին կբարձրանա 2-3 աստիճանով։

Երևանում օգոստոսի 7-ի ցերեկը, 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ։

ԱԻՆ-ից հայտնում են նաև, որ առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: