Արցախի ԱԳ նախարարն ընդունել է Հայաստանի Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 7, 24News

Արցախի ԱԳ նախարար

Օգոստոսի 7-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Հայաստանի Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին:

Ինչպես տեղեկացրեցին Արցախի ԱԳՆ-ից, Մասիս Մայիլյանը ողջունել է Զարեհ Սինանյանի՝ այդ պաշտոնում առաջին այցն Արցախ և կարևորել շփումների ակտիվացումը Հայաստան-Արցախ-Սփյուռք փոխգործակցության  հետագա ամրապնդման նպատակով: Քննարկվել են գերատեսչությունների միջև ինստիտուցիոնալ մակարդակով համագործակցության հաստատման հեռանկարները` այս ոլորտում համատեղ ջանքերի հետևողականությունն ապահովելու համար:
 
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համահայկական շահերի խթանմանը, ինչպես նաև հայկական երկու պետությունների առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում սփյուռքի ներգրավվածության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Այս համատեքստում ԱԳՆ ղեկավարն ընդգծել է Արցախի պատրաստակամությունը` նպաստելու հայապահպանությանը: