Դոնբասում ուկրաինացի 4 զինծառայող է զոհվել․ Զելենսկին զանգահարել է Պուտինին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 7, 24News

Պուտին

«ՏԱՍՍ» գործակալությունը գրում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել Է, որ օգոստոսի 7-ին հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում քննարկվել Է Դոնբասի իրադրությունը: Այդ մասին նա հայտարարել է ուժայինների հետ արտակարգ խորհրդակցության ժամանակ, որը գումարվել Էր Դոնբասի ուժային գործողության գոտում ուկրաինացի 4 զինծառայողների զոհվելու պատճառով: Ուկրաինական կողմը կարծում Է՝ զինծառայողները գնդակոծվել են Դոնբասի աշխարհազորայինների կողմից:

«Առավոտյան խոսել եմ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Շտապ կարգով զանգահարել եմ նրան և ասել, որ դա մեզ չի մոտեցնում խաղաղության»,-ասել Է Զելենսկին, ապա հավելել, որ խնդրել Է Պուտինին ազդել «այն կողմի վրա», որպեսզի դադարեցնեն սպանությունները:

Զելենսկին նաև հայտնել է, որ Պուտինի հետ քննարկել Է ուկրաինացի բանտարկյալների վերադարձի հարցը: