Թբիլիսիի միջազգային մրցաշարի է մեկնել 11 հայ ըմբիշ

ԵՐԵՎԱՆ ՕԳՈՍՏՈՍԻ 07, 24News

1
  

Օգոստոսի 7-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մեկնարկել է Բալավաձեի և Կարտոզիայի անվան ըմբշամարտի միջազգային մրցաշարը, որին մասնակցում են նաև հունահռոմեական ոճի հայ ըմբիշները։

Մարզիչներ Էդուարդ Սահակյանի և Կամո Կիրակոսյանի գլխավորությամբ մրցատեղի է մեկնել 11 ըմբիշ, հայտնում է  ՀԱՕԿ լրատվական ծառայությունը։

Մեդալների համար կպայքարեն Ռուդիկ Մկրտչյանը, Նորայր Հախոյանը (55 կգ), Վազգեն Խաչատրյանը, Էդգար Թամազյանը (60 կգ), Հրանտ Կալաչյանը, Արման Բաղդասարյանը (72 կգ), Սարգիս Քոչարյանը, Էդուարդ Սարգսյանը, Արգիշտի Աբգարյանը (82 կգ), Գեղամ Թորգոմյանը (87 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ):

Մրցաշարն անցկացվելու է մինչև օգոստոսի 11-ը: