17-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին. կա տուժած

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 7, 24News

վթար

«BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ. Ս., ծնված 2002 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին, վարորդը հոսպիտալացվել է Վայքի ԲԿ։ Այդ մասին հայտնում է ԱԻՆ-ի լրատվության ծառայությունը։

Օգոստոսի 7-ին՝ ժամը 13:15-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարը ժամը 13:00-ի սահմաններում Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Մաշտոցի փողոցում նկատել է ՃՏՊ: Տուժածին դուրս են բերել ավտոմեքենայից եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վարորդը հոսպիտալացվել է Վայքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news