«Հաստատել ենք 23,2 միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագիրը». Փաշինյանը գրառում է արել

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 7, 24News

շինարարություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ ներկայացնելով այս տարվա սուբվենցիոն ծրագիրը։ Գրառումը՝ ստորև․

«Սուբվենցիոն ծրագրերի առանձնահատկությունն այն է, որ դրանք համաֆինանսավորվում են համայնքների և կառավարության կողմից:

Տվյալ դեպքում 12,9 միլիարդը տրամադրում է կառավարությունը, 10,3 միլիարդը համայնքները:

Այս ծրագրերի շրջանակներում.

- 234 կիլոմետր համայնքային փողոցներ կնորոգվեն կամ կբբարեկարգեն,

- 58 բնակավայրերում կիրականացվի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի կառուցման կամ նորոգման աշխատանքներ,

- 37 բնակավայրերում կկառուցվեն կամ կնորոգվեն ոռոգման համակարգեր,

- 42 բնակավայրերում կիրականացվի մանկապարտեզների կառուցում կամ հիմնանորոգում,

- 58 բնակավայրերում կգործարկվեն էներգախնայող լուսավորության համակարգեր,

- 53 բնակավայրերում կկառուցվեն կամ կնորոգվեն հասարակական նշանակության շենքեր,

- 15 բնակավայրերում կիրականացվեն գազամատակարարման համակարգերի կառուցման կամ նորոգման աշխատանքներ,

- 23 բնակավայրերում ձեռք կբերվեն հակակարկտային համակարգեր,

- 24 բնակավայրերերում կիրականացվեն պուրակների, հրապարակների, այգիների կառուցման կամ բարեկարգման աշխատանքներ»,- գրել է վարչապետը: