Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Մարկ Գրիգորյանը նոր պաշտոն ունի

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 7, 24News

Մարկ

Լրագրող Մարկ Գրիգորյանը ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի հրամանով նշանակվել է Ալեքսանդր Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն:

Թանգարան-ինստիտուտի տնօրենի նախկին պաշտոնն արվեստի քննադատ Ռուբեն Արևշատյանն է, որը հուլիսին դադարեցրել էր իր լիազորությունները:

Նշենք նաև, որ Մարկ Գրիգորյանը նախկինում զբաղեցնում էր Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնը։