Թուրքիային զայրացրել է Իսրայելի նախաձեռնությունը

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 7, 24News

.

Թուրքիայի արտգործնախարարությունը խստորեն դատապարտել է Հորդանան գետի արևմտյան ափին Իսրայելի կողմից նոր բնակավայր կառուցելու վերաբերյալ արտոնությունը: Այս մասին գրում է Էրմենիհաբերը:

Նշվում է, որ այդ շրջանում Իսրայելը արտոնել է 2300-ից ավելի նոր բնակելի շենքեր կառուցել:

Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած գրավոր հայտարարության մեջ նշվում է.

«Իսրայելը շարունակում է խախտել Պաղեստինի ժողովրդի իրավունքները: Մենք մշտապես կանգնելու ենք եղբայրական Պաղեստինի ժողովրդի կողքին: Մենք խստորեն դատապարտում ենք Իսրայելի այդ ոչ լեգիտիմ քաղաքականությունը: Ապօրինի բնակավայրերի ընդլայնման քաղաքականությամբ Իսրայելը բացահայտ կերպով շարունակում է խախտել միջազգային իրավունքը»:

Հիշեցնենք, որ Իսրայելը Հորդանան գետի արևմտյան ափը իր տարածքներին է բռնակցել 1967թ.: