Սպասում եմ քրեական գործի հարուցմանը․ Մարուքյանը՝ BBC-ի հոդվածի մասին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 8, 24News

մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով BBC-ի հրապարակած հոդվածին: Նա, մասնավորապես, գրել է.

«Սկզբից նախաքննության գաղտնիքները փոխանցվում են արևմտյան ԶԼՄ-ին, որպեսզի այն հրապարակի: Արտահոսած տեղեկատվությունը հրապարակվելուց հետո սկսում են քննադատել Արևմուտքին` Երկիրը խառնելու մեջ:

Կարճ ասեմ, սպասում եմ քրեական գործի հարուցմանը՝ առանց դատախազի/քննիչի թույլտվության՝ նախաքննության տվյալները հրապարակելու փաստի առթիվ»:

Հիշեցնենք, որ գեներալ Սամվել Կարապետյանը (Օգանովսկին), մեկնաբանելով BBC-ի ռուսական ծառայության հրապարակումը, որը վերաբերում էր իրեն և իր հասցեին «Մարտի 1»-ի գործով մեղադրանքներ կային, նշել էր, որ չի բացառում, որ BBC-ի հրապարակումը հատուկ պատվեր լինի՝ «հատուկ» շրջանակների կողմից: