Նյու Յորքում սկսել են շահագործել անվարորդ մեքենաներ

ԵՐԵՎԱՆ ՕԳՈՍՏՈՍԻ 08, 24News  

1
 

Նյու Յորքում սկսել են շահագործել  սահմանափակ մասշտաբով անվարորդ ավտոմեքենաներ, հայտնում է The New York Times թերթը։ Առաջին խմբաքանակը հասցվել է Brooklyn Navy Yard արդյունաբերական համալիրի տարածք եւ շուրջօրյա անվճար ուղեւորափոխադրումներ կիրականացվեն  120 հեկտար տարածքում։ Անվարորդ ավտոմեքենաների փորձնական շահագործումն այդ տարածքում կիրականացվի երկու տարվա ընթացքում:

Էլեկտրական քարշուժով Polaris միկրոավտոբուսները, որոնք ուղեւորներին կփոխադրեն Brooklyn Navy Yard-ի տարածքում, նախատեսված են 6 ուղեւորի համար: Դրանք հագեցված են լազերային սքաներներով, բարձր զգայունության տեսախցիկներով եւ հզոր համակարգչով: Որպես նախազգուշական միջոց յուրաքանչյուր ուղեւորության ժամանակ ուղեւորներին կուղեկցեն ճանապարհային երթեւեկության անվտանգության հարցերի եւ IT-մասնագետը: Նրանք կհավաքեն եւ կվերլուծեն անվարորդ ավտոմեքենաների շահագործման մասին տեղեկատվությունը եւ անհրաժեշտության դեպքում կարող են ստանձնել կառավարումը: