Պարզվում են Գյումրիում զինծառայողի մահվան հանգամանքները

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 8, 24News

սահման54

2019թ. օգոստոսի 7-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Վարդ-բաղ կոչվող թաղամասում, պարանոցի շրջանում պարանով ծառից կախված վիճակում, հայտնաբերվել է ծառայությունից դուրս գտնվող ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, ենթասպա Սամվել Գառնիկի Մեժլումյանի դին:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ տասներորդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: