Չարենցավանի եկեղեցու բակում ինքնասպանության փորձ է կատարել երկու անչափահաս երեխաների մայրը

ԵՐԵՎԱՆ ՕԳՈՍՏՈՍԻ 08, 24News   

1

Օգոստոսի 7-ին, ժամը 16.40-ին, «Չարենցավան» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Չարենցավան քաղաքի  եկեղեցու մոտից շտապօգնության խումբը  տեղում «դեղորայքից  թունավորում» ախտորոշմամբ անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել 1986 թվականին ծնված մի կին։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Ըստ նախնական տեղեկությունների՝ կինը մեծ քանակությամբ դեղեր է խմել ինքնասպանություն գործելու նպատակով։  Հանգամանքերը պարզվում են, նախապատրաստվում են նյութեր։ 

Ըստ տեղեկությունների՝ կինը երկու անչափահաս երեխաների մայր է, ինքնասպանության է դիմել ընտանեկան խնդիրներից դրդված։