Ավտովթար՝ Նոր Գեղի գյուղի խաչմերուկում․ վարորդներից մեկը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի աշխատակից է

ԵՐԵՎԱՆ ՕԳՈՍՏՈՍԻ 08, 24News  

բակո
 

Երեկ, օգոստոսի 7-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Նոր Գեղի գյուղի խաչմերուկում բախվել են Նոր Գեղի գյուղի բնակիչ 25-ամյա Ս․Ղ․-ի վարած Hyundai մակնիշի 36 DX 635 համարանիշի և Երևանի բնակիչ 26-ամյա Ա․Հ․-ի վարած Օpel մակինշի 35 CG 657 համարանիշի ավտոմեքեաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից Ա․Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Միքայելյանի անվան բժշկական կենտրոն։ 

Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդներից Ս․Ղ․-ն աշխատում է ՀՀ արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում։
Դեպքի վայր են ժամանել նաև Ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։