Ամուլսարի եզրակացությունը պատրաստ է․ ՔԿ-ն հաջորդ շաբաթ կներակայացնի գործադիրին․ ՔԿ նախագահ

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 7, 24News

Կառավարության նիստի մեկնարկին՝ նախքան օրակարգին անցնելը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանից հետաքրքրվեց՝ Ամուլսարի հանքավայրի վերաբերյալ միջազգային փորձագիտական ընկերության եզրակացությունը ե՞րբ պատրաստ կլինի:

«Հանրության լայն շերտերը շատ հետաքրքրված են քրեական գործով նշանակված փորձաքննության ընթացքի մասին: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ բյուջեից ավելի մեծ գումար է հատկացվել այդ փորձաքննությունը կատարելու համար: Քննչական կոմիտեին այս գործի համար պետական բյուջեի պահուստային ֆոնդից տրամադրվել է 396 հազար ԱՄՆ դոլար՝ «Էլարդ» ընկերության հետ պայմանագիր կնքելու և հետագա գործընթացները կազմակերպելու նպատակով:

2019 թվականի մարտի 15-ին Քննչական  կոմիտեի և «Էլարդի» միջև կնքվել է  համապատասխան պայմանագիր»,- ներկայացնելով միջազգային փորձագիտական խմբի աշխատանքը՝ նշեց Հայկ Գրիգորյանը, ապա տեղեկացրեց, որ փորձագետների վերջնական եզրակացությունը միայն երեկ՝ օգոստոսի 7-ի առավոտյան է թարգմանված հանձնվել Քննչական կոմիտեին։

Վարչապետի հարցին՝ ի վերջո երբ կառավարությունը կկարողանան ծանոթանալ փորձագիտական եզրակացությանը, Գրիգորյանը վարչապետից ժամանակ խնդրեց վերջնական սրբագրումների համար և խոստացավ մինչև օգոստոսի 13-ը այն ներկայացնել կառավարությանը։

«Հանրությունը պետք է իրազեկված լինի, թե մենք ինչ փաստաթուղթ ունենք, որպեսզի մեր գործողություններն էլ հասկանալի ու թափանցիկ լինեն», - ասաց Փաշինյանը։