Համալիրի դիմաց կտեղադրվի Կարեն Դեմիրճյանի արձանը

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News

Կարեն

Կառավարությունը օգոստոսի 8-ի նիստի ժամանակ որոշել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում Կարեն Դեմիրճյանի արձանի նախագծային աշխատանքների իրականացման նպատակով Երևան համայնքին տրամադրել 3 մլն 281 հազար դրամ։

Նիստի ժամանակ հարցը քննարկելիս վարչապետ Փաշինյանը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ ժամկետնում արձանը կտեղադրվի։ Ի պատասխան՝ Պապիկյանը ձեռնպահ մնաց ժամկետներ հայտնել և ասաց, որ կաշխատեն սեղմ ժամկետներում անել արձանի բացման արարողությունը։  

«Պետք է խնդրեմ հանձնարարեք, որ պարբերաբար տեղեկացնեն՝ ո՞ւր է հասել գործը, հետևեք, որ այն շուտ տեղադրվի», - նախարարին հորդորեց վարչապետ Փաշինյանը։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news