2008-ի մարտի 1-2-ին դեպքերից տուժածներին 5-ից 30 մլն դրամի աջակցություն կտրամադրվի

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News

մարտի մեկ

Կառավարությունը օգոստոսի 8-ի նիստի ժամանակ հաստատել է 2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության տրամադրման համար ներկայացվող դիմումի քննարկման և աջակցության տրամադրման կարգը, աջակցության ձևը և չափը, աջակցության տրամադրման համար ներկայացվող դիմումի ձևը, ինչպես նաև դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը։

Ըստ այդմ՝ աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական օգնության ձևով  հետևյալ չափերով․

1․ ստացած վնասվածքի պատճառով զոհված (մահացած) անձի` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով իրավահաջորդի կարգավիճակ ունեցող անձին՝ 30 մլն դրամ,

2․ առողջությանը ծանր վնաս հասցված անձին՝ 15 մլն դրամ,

3․ առողջությանը միջին ծանրության վնաս հասցված անձին՝ 5 մլն դրամ:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news