Մեսին վնասվածք ստանալուց հետո առաջին մարզումն է անցկացրել

ԵՐԵՎԱՆ ՕԳՈՍՏՈՍԻ 08, 24News   

1

Կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար Լիոնել Մեսին վնասվածք ստանալուց հետո առաջին մարզումն է անցկացրել, հաղորդում է El Mundo Deportivo-ն։

Սպասվում է, որ արգենտինացին լիարժեք մարզում կանցկացնի, երբ «Բարսելոնան» վերադառնա ԱՄՆ-ից։

Հիշեցնենք, որ հանգստից վերադառնալուց հետո իր առաջին մարզման ընթացքում Մեսին ստացել էր աջ ոտքի մկանային վնասվածք, ինչի պատճառով թիմի հետ չի մեկնել ԱՄՆ շրջագայության։

«Բարսելոնան» օգոստոսի 8-ին տեղի ունեցած ընկերական խաղում 2։1 հաշվով առավելության է հասել իտալական «Նապոլիի» նկատմամբ։