Վաչե Տերտերյանը հանդիպել է ԿԽՄԿ պաշտպանության գործառույթների համակարգողին

ԵՐԵՎԱՆ ՕԳՈՍՏՈՍԻ 08, 24News   

բակո

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր հանդիպել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ)պաշտպանության գործառույթների համակարգող Ինսկե Վանդորմաելին։ Այս մասին հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:

Փոխնախարարը գոհունակություն է հայտնել հումանիտար ոլորտում Կոմիտեի կողմից Հայաստանին ցուցաբերած անգնահատելի աջակցության համար՝ ընդգծելով սահմանամերձ բնակավայրերում քաղաքացիական անվտանգության բաղադրիչի բարձրացման և այլընտրանքային տնտեսական ակտիվության խթանմանն ուղղված ծրագրերը։

Վաչե Տերտերյանը կարևոր է համարել նաև թիրախային բնագավառում ԿԽՄԿ-ի փորձառության ու գիտելիքների ինստիտուցիոնալացումը Հայաստանի օրենսդրական և նորմատիվային դաշտում՝ ընդհուպ կոմիտեի հետ համատեղ իրականացվող քաղաքացիական պաշտպանության համայնքաշեն միջոցառումների թղթակցումը ՏԻՄ-երի զարգացման ծրագրերի հետ։