Աշխարհի լավագույն բուհերի ցանկում ՀՀ-ից միայն ԵՊՀ-ն է, Իրանից՝ 40, իսկ Թուրքիայից՝ 60 բուհ

ԵՐԵՎԱՆ ՕԳՈՍՏՈՍԻ 08, 24News   

բակո

Հրապարակվել է աշխարհի լավագույն բուհերի ցանկը։  Վարկանշային աղյուսակում աշխարհի տարբեր երկրներից 2 հազար բարձրագույն ուսումնական հաստատություններ են ներառված։

Հայաստանի Պետական Համալսարանը այդ ցանկում 1930-րդ տեղում է։ Հնարավոր 100 միավորից ԵՊՀ-ն վաստակել է  66.1 միավոր։

Առաջատարը Հարվարդի համալսարանն է։  Աղյուսակի լավագույն եռյակում ամերիկյան բուհերն են, 4-րդ և 5-րդ տեղերում Բրիտանական բուհերն են, ապա նորից ամերիկյան հաստատություններն են։

Թբիլիսի պետական համալսարանն աղյուսակում 1073-րդ տեղում է,  Իլիայի պետական համալսարանը՝ 1549-րդ տեղում է։

Իրանից ցանկում մոտ չորս տասնյակ բուհ է ներառված, Թուրքիայից՝ վեց տասնյակ։ Ադրբեջանից որևէ բուհ ընդգրկված չէ։

Ռուսաստանից վարկանշային աղյուսակում 20 բուհ է ընդգրկվել։ Դրանից առաջատար է Մոսկվայի ֆիզիկայի ու տեխնոլոգիաների  համալսարանը, որը ցուցակի 539-րդ տեղում է։

Աղյուսակը կազմելիս հեղինակներն առաջնորդվել են  կրթության որակով, կատարված հետազոտությունների արդյունքներով, շրջանավարտների աշխատանքի անցնելու հնարավորություններով, ֆակուլտետների որակով, որտեղ հաշվի են առնվում այնտեղ աշխատող դասախոսների միջազգային մրցանակները, պարգևներն ու մեդալները, միջազգային գիտական ամսագրերում հրատարակված աշխատատությունների թվով, հղման ցուցանիշներով։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news