Տիգրան Սարգսյանի հարվածով Ղրղզստանում մեկնարկել է Բիլիարդի աշխարհի առաջնությունը

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News

Ղրղզստանում օգոստոսի 8-ին մեկնարկել է Բիլիարդի աշխարհի առաջնությունը, որը  նվիրված է Եվրասիական տնտեսական միության պայմանագրի ստորագրման 5-ամյակին:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը Բիլիարդի աշխարհի առաջնության բացման արարողության ժամանակ կատարել է մրցաշարի մեկնարկի վճռորոշ հարվածը: Երկրպագուները ծափահարություններով ու բացականչություններով են արձագանքել նրա հարվածին: Տեսանյութը մեծ տարածում է գտել համացանցում։

Բիլիարդի աշխարհի առաջնության մրցումները կանցկացվեն օգոստոսի 8-13-ը։ Մասնակիցների թվում են 80 մարզիկներ աշխարհի 20 երկրից:

Չոլպոն-Աթայում կայացած բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել նաև Ղրղզստանի փոխվարչապետ Ժենիշ Ռազակովը, Բելառուսի փոխվարչապետ Իգոր Պետրիշենկոն, Ղազախստանի փոխվարչապետ Ալիխան Սմայիլովը, ՌԴ կառավարության ղեկավարի առաջին տեղակալ-ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը։