Աթամբաևը խոստովանել է, որ կրակել է․ Բիշկեքում այսօր արտահերթ նիստ կգումարվի

ԵՐԵՎԱՆ ՕԳՈՍՏՈՍԻ 08, 24News   

1

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւն այսօր լրագրողներին խոստովանել է, որ կրակել է իրեն  ձերբակալելու փորձի ժամանակ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Իմ կողմնակիցները նույնիսկ պարսատիկ չունեին, հեռուստացույցով ստում են: Ես կրակեցի, երբ տղաները գնացին երրորդ հարկ: Փորձում էի չդիպչել տղաներին», - ասել է նա:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Ղրղզստանի հատուկ ծառայությունները գրոհել էին Կոյ-Տաշ գյուղում Աթամբաեւի տան վրա: Նրանք նախկին նախագահի աջակիցների դեմ հատուկ միջոցներ էին կիրառել: Աթամբաեւի կողմնակիցները պատասխան կրակ էին բացել: Արդյունքում 52 մարդ, այդ թվում մեկ լրագրող, վնասվածք էր ստացել, իսկ 1 սպա սպանվել: Սակայն նախկին նախագահին ձերբակալել չէր հաջողվել:

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին կալանավորելու փորձից հետո երկրում ստեղծված իրավիճակի սրման հետ կապված ՝ այսօր արտահերթ նիստ կգումարվի։ Այս մասին TASS-ին հաղորդել են երկրի օրենսդիր մարմնի աշխատակազմից:

«Ենթադրաբար, նիստը կսկսվի տեղական ժամանակով 14:00-ին», -ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: «Անհրաժեշտ 40 պատգամավորի ստորագրություններն արդեն հավաքվել են: «Օրակարգում ընդգրկվելու է հանրապետությունում առկա իրավիճակի քննարկումը»: