Մխիթարյանն իր՝ ակումբ փոխելու լուրերը «ծիծաղելի» է որակել

ԵՐԵՎԱՆ ՕԳՈՍՏՈՍԻ 08, 24News   

1

 Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է առաջիկա մրցաշրջանում ակումբի տրամադրվածության մասին:

«Նախորդ մրցաշրջանում մենք հնարավորություն ունեինք մտնելու Անգլիայի առաջնության քառյակի մեջ, ցավոք, դա մեզ չհաջողվեց, բայց հավատում էինք մինչև վերջին րոպեն: Հնարավորություն կար հանդես գալու Չեմպիոնների լիգայում, եթե հաղթեինք Եվրոպայի լիգայի եզրափակիչում, սակայն դա ևս չարեցինք: Հիասթափված էինք, սակայն հաջորդ մրցաշրջանում մենք նոր հնարավորություն կունենանք»,- Մխիթարյանի խոսքը փոխանցում է BBC-ին:

Հայ կիսապաշտպանը խոսել է շրջանառվող այն լուրերի մասին, ըստ որոնց, ինքը կփոխի ակումբը։ «Երբեմն տեղափոխության մասին լուրերը ծիծաղելի են»,-ասել է նա:

Նշենք, որ Անգլիայի առաջնության` Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանի առաջին խաղում` օգոստոսի 11-ին, «Արսենալ»-ն արտագնա խաղում կմրցի «Նյուքասլ»-ի հետ: