Աթամբաևի կողմնակիցներն ազատ են արձակել պատանդ վերցված ուժայիններին․ նրանց ետևից չէին եկել

ԵՐԵՎԱՆ ՕԳՈՍՏՈՍԻ 08, 24News   

1

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի կողմնակիցներն ազատ են արձակել պատանդ վերցված հատուկջոկատայիններին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Աթամբաևի շտաբին:

«Նրանց հետևից այդպես էլ ոչ ոք չեկավ, այդ իսկ պատճառով մենք ենք տարել նրանց իրենց գործընկերների մոտ»,- գործակալությանն ասել է զրուցակիցը:

Ավելի վաղ Աթամբաևի կողմնակիցները տեսանյութ էին տրամադրել լրատվամիջոցներին, որում պատանդառված հատուկջոկատայինները տեսաուղերձ էին հղել: Տեսանյութում գրեթե բոլոր հատուկջոկատայինները վիրակապերով էին:

1