Զինծառայողի սպանությունից հետո Իսրայելը լրացուցիչ ուժեր է ուղարկել Հորդանանի արևմտյան ափ

ԵՐԵՎԱՆ ՕԳՈՍՏՈՍԻ 08, 24News   

1

Իսրայելի պաշտպանական ուժերը զինծառայողի սպանությունից հետո լրացուցիչ ուժեր են ուղարկել Հորդանան գետի արևմտյան ափ. տեղեկացնում է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը: Նշվում է, որ նրանք գտել են 19-ամյա Դվիր Սորեքի դին՝ դանակի հետքերով: 

«Սա ահաբեկչություն է, որը կատարվեց Հեբրոնից հյուսիս (հրեական) բնակավայրի անմիջական հարևանությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ նախօրեին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն սառը զենքով հարձակումը զինվորի վրա որակել է որպես ահաբեկչություն։