ՌԴ քաղաքացիություն չունեցողները չեն կարող տաքսի վարել․ Պետդումայում օրենքի նախագիծ

ԵՐԵՎԱՆ ՕԳՈՍՏՈՍԻ 08, 24News

1
  

ՌԴ Պետդումայի տրանսպորտի և շինարարության կոմիտեն մշակել է օրենքի նախագիծ, որը կարգավորելու է տաքսիների գործունեությունը:

Օրինագծի համաձայն՝ այն մարդիկ, ովքեր չունեն ՌԴ քաղաքացիություն, չեն կարողանա տաքսի վարել: Դրանից բացի, վարորդներն աշխատանքի ընդունվելուց առաջ քաղաքի իմացության ատեստավորում կանցնեն:

Նշվում է, որ կվերանայվեն երթևեկությունների սակագները:

Շեշտվում է, որ դա օրինագծի նախնական տարբերակն է, որը Պետդուման լիարժեք տեսքի կբերի աշնանը: