Ավտովթար՝ Կոտայքում․ «BMW»-ն մխրճվել է բեռնատարի մեջ, մեղավորը «ЗИЛ»-ի վարորդն է

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News

վթար

Օգոստոսի 8-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։40-ի սահմանում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Քասախ գյուղի վարչական տարածքում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 30-ամյա Արամայիս Գալստյանի վարած «ЗИЛ» MMZ4502 մակնիշի 36 AL 307 համարանիշի և Շիրակի մարզի բնակիչ 25-ամյա Արման Հակոբյանի վարած BMW մակնիշի 45 RM 545 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևաքնով, ըստ նախնական տեղեկության, զոհեր և վիրավորներ չկան։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ըստ նախնական տեղեկության՝ վթարի մեղավորը եղել է «ЗИЛ»-ի վարորդը, որը շրջադարձի հատվածում վթարային իրավիճակ է ստեղծել «BMW»-ի վարորդի համար։ 

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։