Թենիսիստ Խաչանովը Մոնրեալում հաղթել է Վավրինկային

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 8, 24News

խաչանով

Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը շարունակում է հաջող ելույթները Մոնրեալի մրցաշարում:

Կանադական Մոնրեալ քաղաքում ընթացող ATP վարկանիշային մրցաշարի տղամարդկանց մենախաղի երկրորդ շրջանում Խաչանովը մրցեց Շվեյցարիան ներկայացնող Ստեն Վավրինկայի հետ: 2 ժամ 13 րոպե ձգված մրցախաղում Խաչանովը գերազանցեց Վավրինկային 6:4, 6:7 (3:7), 6:2 հաշվով:

Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի Կանադայից Ֆելիքս Օժե-Ալյասիմը: