Մոսկվա-Երևան թռիչքն ընդհատվել է․ պատճառը շարժիչում առաջացած տեխնիկական խնդրներն են

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News

Մոսկվա

Օգոստոսի 7-ին Մոսկվա-Երևան (NWS377) չվերթի ժամանակ, Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանից մեկնող «Nordwind Airlines» ավիաընկերության կողմից շահագործվող Airbus A 321 տեսակի օդանավի թռիչքն ընդհատվել է օդանավի հրամանատարի կողմից՝ թափավազքի ժամանակ շարժիչում առաջացած տեխնիկական խնդրի պատճառով:

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ֆեյսբուքյան էջում նշել է, որ ինքնաթիռում եղել է 213 ուղևոր: Ավիացիոն իրադարձության պատճառով ոչ ոք չի տուժել: Ավիաընկերության կողմից փոխարինվել է ինքնաթիռը, չվերթը բարեհաջող իրականացվել և վայրեջք է կատարվել «Զվարթնոց» օդանավակայանում տեղական ժամով 22:27-ին: