Սևանի մակարդակը նախորդ տարվա այսօրվա համեմատությամբ 4 սմ-ով բարձր է. Փաշինյան

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News

Սևան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Սևանից այս տարի 45 միլիոն խորանարդ մետր ավելի քիչ ջուր է բաց թողնվել.

«Այս տարվա օգոստոսի 2-ի դրությամբ Սևանից բաց է թողնվել 82 միլիոն 640 հազար խորանարդ մետր ջուր, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 45 միլիոն խորանարդ մետրով: Այսինքն՝ այսքան ջրաքանակ խնայվել է:

Օրենքով սահմանված չափաքանակը 170 միլիոն խորանարդ մետր է: Հույս ունեմ՝ այս տարի ստիպված չենք լինի հեվալյալ ջրառ անել Սևանից:

Եղանակը և ջրի կառավարման համակարգում իրականացվող արդյունքները նման հույսեր ներշնչում են: Չնայած շատ ավելի լավ կլինի, եթե կարողանանք օրենքով նախատեսված չափաքանակից պակաս վերցնել:

Ի դեպ, Սևանի մակարդակը նախորդ տարվա այսօրվա համեմատությամբ բարձր է 4 սմ-ով»: