Երևանում բախվել են 3 ավտոմեքենա․ կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News

1

Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննոթյան և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի հետաքննիչ Վարդան Բաղդասարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 6-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Այդ մասին տեղեկանում ենք  shamshyan.com-ից։

1

Ժամը 12։30-ի սահմանում Խանջյան փողոցում Ֆուտբոլի ֆեդերացիայի հարևանությամբ  բախվել են Երևանի բնակիչներ՝ 33-ամյա Արտակ Պ-ի վարած BMW մակնիշի 88 MX 888 համարանիշի, 55-ամյա Աբրահամ Ս-ի վարած Honda մակնիշի 35 GM 946 համարանիշի և 31-ամյա Անդրանիկ Ա-ի վարած Opel մակնիշի 35 RO 420 համարանիշի ավտոմեքենաները։

1

Վթարի հետևանքով Անդրանիկ Ա-ի ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 5-ամյա Էլիզա Գ-ն և 27-ամյա Աիդա Գ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են համալսարանական հիվանդանոց։

1

Ըստ աղբյուրի՝ վարորդներից Արտակ Պ․-ն աշխատում է «Լամաքս գրուպ» ՍՊԸ-ում, Աբրահամ Ս-ն՝ գեղարվեստի ակադեմիայի ամբիոնի վարիչ, իսկ Անդրանիկ Ա-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող։ 

1