Աննա Հակոբյանն այցելել է Արցախի Սոնասար համայնք, հանդիպել 94-ամյա Հայկանդուխտ Կյուրեղյանին

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News

Աննա

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը օգոստոսի 6-ին այցելել է Արցախի Քաշաթաղի շրջանի Սոնասար համայնք։ Քաշաթաղի վարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանի, համայնքի ղեկավար Անդրանիկ Կյուրեղյանի և դպրոցի տնօրեն Արտյոմ Ղազարյանի ուղեկցությամբ Աննա Հակոբյանը եղել է համայնքի նորաբաց «Գիտունիկ» մանկապարտեզում և Սոնասարի Սամսոն Կյուրեղյանի անվան միջնակարգ դպրոցում։

Սոնասար համայնքի «Գիտունիկ» մանկապարտեզը բացվել է  հուլիսի 14-ին։ Այն վերանորոգվել է «Իմ քայլը» հիմնադրամի ջանքերով։ Մանկապարտեզը սպասարկում է Սոնասար, Մշենի, Հոչանց և Առվական համայնքների 20 երեխաների։ Աննա Հակոբյանը շրջել է մանկապարտեզով, ծանոթացել կառույցի պայմաններին, շփվել մանկապարտեզ հաճախող երեխաների և նրանց ծնողների հետ, եղևնի տնկել բակում։

Դպրոցում վարչապետի տիկինը նախ այցելել է կրթօջախի անունը կրող Արցախյան ազատամարտիկ Սամսոն Կյուրեղյանի անկյուն, ծանոթացել ազատամարտիկի կյանքի պատմությանը, դպրոցի գործունեությանը։

«Շնորհակալ ենք Ձեր այցի և Սոնասար համայնքի հանդեպ Ձեր ուշադրության համար։ Անգնահատելի է այն գործը, որը դուք արեցիք մեր համայնքի երեխաների համար՝ օգնելով մանկապարտեզի վերանորոգման աշխատանքներին»,-հանդիպմանն ասել է Սոնասար համայնքի ղեկավար Անդրանիկ Կյուրեղյանը։

«Շնորհակալության կարիք չի։ Դա նորմալ էոր համայնքը պետք է մանկապարտեզ  ունենաաննորմալ էրոր 30 տարի է համայնքը չուներ մանկապարտեզ։ Պետությունը  պարտավոր է դա անել։ Դուք հերոսներ եքոր ապրում եք այստեղոր կառչած եք ձեր  հող ու ջրին։ 

Ոչ թե դուք պետք է շնորհակալություն հայտնեքայլ պետությունը պետք է  շնորհակալություն հայտնի Ձեզ ձեր կատարած աշխատանքի համար»,- ասել է Աննա  Հակոբյանը։

Այնուհետև վարչապետի տիկինն այցելել է Սամսոն Կյուրեղյանի 94-ամյա մորը՝ Հայկանդուխտ Կյուրեղյանին։ Հուլիսին, Սոնասարի մանկապարտեզի բացման արարողության ժամանակ տիկին Հայկանդուխտը «Իմ քայլը» հիմնադրամի աշխատակիցներին փոխանցել էր, որ շատ է ցանկանում հանդիպել Աննա Հակոբյանին։

Վարչապետի տիկինն էլ խոստացել էր, որ Արցախ այցելության ժամանակ անպայման կհանդիպի Հայկանդուխտ տատիկին։ Ջերմ մթնոլորտում Աննա Հակոբյանը պատմել է Արցախ այցելության մասին, տիկին Հայկանդուխտն էլ պատմել է ազատամարտիկ որդու կյանքի պատմությունը, ներկայացրել Սոնասարում իր առօրյան, թոռների ու ծոռների հաջողությունները։