Գանձաքարի փայտամշակման արտադրամասում ապօրինի փայտանյութ է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News

Տավուշի մարզի Գանձաքար գյուղում գտնվող փայտամշակման արտադրամասում ապօրինի փայտանյութ է հայտնաբերվել։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության լրատվության ծառայությունից։

Օգոստոսի 7-ին արտադրամասում հայտնաբերվել են տարբեր չափերի 12 խորանարդ մետրից ավելի կողահատ տախտակներ, տարբեր տրամաչափի 15 գերան, «Կամազ» մակնիշի 2 բեռնատար, որոնք բարձված էին գերաններով։ Արտադրամասի սեփականատերը հայտնաբերվածի օրինականությունը հավաստող որեւէ փաստաթուղթ չի ներկայացրել։ Բեռնատարարերը տեղափոխվել են ոստիկանության Իջեւանի բաժնի պահպանվող հատուկ տարածք, իսկ արտադրամասի գործունեությունը կասեցվել է։

Դեպքի փաստով նախապատրաստվում են նյութեր, որի շրջանակում էլ իրականացվում է մասնագիտական ստուգում։