Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանեց Ղրղզստան

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News

.

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց Ղրղզստանի Հանրապետության «Իսիկ Կուլ» միջազգային օդանավակայան:

Նիկոլ Փաշինյանին դիմավորեց Ղրղզստանի Հանրապետության փոխվարչապետ Զամիրբեկ Ասկարովը։

Վարչապետը Նիկոլ Փաշինյանը Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին։ Նիստը կմեկնարկի օգոստոսի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ որպես ԵԱՏՄ մարմիններում նախագահող երկրի ղեկավարի բացման ելույթով։