Ղրղզստանում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 9, 24News

ԵԱՏՄ.

Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը՝ նեղ կազմով։ Հայաստանի պատվիրակությունը գլխավորում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նիստին մասնակցում է նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Նեղ կազմով նիստին հետևելու է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը։ Այնուհետև նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի և ԵՏՀ նախագահ Տիգրան Սարգսյանի համատեղ հայտարարությունը։ Մինչ նիստը վարչապետը հանդիպում է ունեցել Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ։

Նշենք նաև, որ այսօր սպասվում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը նիստում։

Աշխատանքային այցի շրջանակում նախատեսվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ։