ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավարի տեղակալն ու իր պետը հեռանում են

ԵՐԵՎԱՆ ՕԳՈՍՏՈՍԻ 09, 24News   

 

1

ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավարի տեղակալ Սյու Գորդոնը և նրա պետ Դեն Քոութսն օգոստոսի 15-ին հրաժարական կտան։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Սյուն հայտարարել է, որ կհեռանա օգոստոսի 15-ին, ինչը համընկնում է Դեն Քոութսի հրաժարականի հետ: Ազգային անվտանգության տնօրենի նոր պաշտոնակատարի անունը շուտով կհայտարարվի»,- նշել է Թրամփն իր Twitter-յան էջում:

Թրամփը Գորդոնին անվանել է «պրոֆեսիոնալ» եւ ասել, որ շատ է նրան հարգում։

ԱՄՆ նախագահն ավելի վաղ հայտարարել էր այդ պաշտոնին հանրապետական կոնգրեսական Ջոն Ռեթքլիֆին առաջադրելու մտադրության մասին, սակայն մի քանի օր հետո հայտնել էր, որ Ռեթքլիֆը որոշել է Կոնգրեսում մնալ:

Քոութսը Թրամփի դժգոհությունն է հարուցել, երբ անցյալ տարվա հուլիսին NBC-ի հաղորդավար Անդրեա Միթչելի հետ հարցազրույցում քննադատել է ԱՄՆ նախագահի հարաբերությունները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Անցյալ շաբաթ այդ հարցազրույցը հայտնվել է «Էմմի» մրցանակի հավակնորդների թվում:

Դրանից բացի, Քոութսը, ինչպես նշել է Axios պարբերականը, հունվարին հայտարարել էր, որ Հյուսիսային Կորեան չի հրաժարվի իր միջուկային ծրագրից, ինչը հակասում է Թրամփի քաղաքական գծին: