Ռուստամ Բադասյանի հայտարարությունն անակնկալի է բերել քաղաքական ուժերին․ «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ ՕԳՈՍՏՈՍԻ 09, 24News  

1
 

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ իր տեղեկություններով` ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հայտարարությունը՝ սահմանադրական բարեփոխումների նպատակով 2020 թվականի փետրվարին հատուկ խումբ ձևավորելու մասին, անակնկալ է եղել գրեթե բոլոր քաղաքական ուժերի համար, քանի որ ոչ ոք տեղյակ չի եղել, որ իշխանությունը նման մտադրություն ունի: Ոչ ոք տեղյակ չէ նաև, թե ինչ ձևաչափ է ունենալու այդ խումբը, արդյոք ընդդիմությունը ներգրավվելու է այդ աշխատանքներին, թե սա արվելու է իշխանությունների կողմից առանձին աշխատանքային խմբով:

Թերթը գրում է, որ այդ մտադրության մասին անգամ տեղյակ չէ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

«Անկեղծ ասած, վատառողջ եմ այս պահին, տեղեկություն չունեմ` նախարարի հայտարարության հետ կապված: Ես բավականին երկար ժամանակ է` արձակուրդում եմ: Ես հայտարարությունը չեմ տեսել, անկեղծ ասած, չեմ հետևել, չեմ կարող մեկնաբանել», - «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել է նա:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։