Մեդվեդևը հույս ունի, որ ԵՏՄ երկրները վերջնականապես կպայմանավորվեն մաքսատուրքերի շուրջ

ԵՐԵՎԱՆ ՕԳՈՍՏՈՍԻ 09, 24News   

1

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հույս է հայտնել, որ ԵՏՄ երկրները միջկառավարական խորհրդի նիստում վերջնականապես կպայմանավորվեն մաքսատուրքերի տեղաբաշխման հարցում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք այսօր մեր Միության գործունեության հրատապ հարցեր կքննարկենք, ազգային կարգավորման ձեւավորման հարցերը: Հույս ունեմ, որ վերջնականապես կպայմանավորվենք այն խնդրով, ինչի մասին դուք հենց նոր ասացիք: Ես նկատի ունեմ մաքսատուրքերի տեղաբաշխման հարցերը»,- ասել է Մեդվեդեւը Եվրասիական միջկառավարական խորհրդի պատվիրակության ղեկավար՝ Ղրղզստանի նախագահ Ժեենբեկովի հետ հանդիպմանը:

«Մենք իսկապես որոշակի հաջողությունների ենք հասել: Նվազում են վարչարարական խոչընդոտները՝ չնայած, հավանաբար, ոչ այնքան արագ, ինչպես բոլորը կցանկանային»,- ասել է Մեդվեդեւը:

Ռուսաստանի վարչապետն ընդգծել է, որ ԵՏՄ երկրները համաշխարհային մրցակցային դաշտում հանդես են գալիս որպես մեկ ամբողջություն: