Ըմբիշ Նորայր Հախոյանը Թբիլիսիի մրցաշարում արծաթե մեդալ նվաճեց

ԵՐԵՎԱՆ ՕԳՈՍՏՈՍԻ 09, 24News   

1

Թբիլիսիում ընթացող Բալավաձեի և Կարտոզիայի անվան ըմբշամարտի միջազգային մրցաշարում հայ ըմբիշները 3 մեդալ են նվաճել։

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

55 կգ քաշային Նորայր Հախոյանը 2։3 հաշվով զիջել է Իրանը ներկայացնող ըմբիշին և բավարարվել արծաթե մեդալով, նույն քաշային կարգում Ռուդիկ Մկրտչյանը 6։3 հաշվով առավելության է հասել մրցակցի նկատմամբ և նվաճել բրոնզե մեդալ։

72 կգ քաշային կարգում Հրանտ Կալաչյանը 8։0 հաշվով ուժեղ է գտնվել մրցակցից և նույնպես նվաճել բրոնզե մեդալ։

Մրցաշարի հաղթողը և մեդալակիրները կպարգևատրվեն համապատասխանաբար՝ 1000, 800 և 500-ական դոլարով: