Չեմ ուզում քաղաքական հարցերի մեջ մխրճվել, ջանքեր կան Հայաստանն առաջացնելու. Սերմաքեշ

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 9, 24News

«Պետք է տարածքն ազատվի, որպեսզի կարողանանք «Հին Երևան» նախագծով առաջ գնալ»,-արձագանքելով նախագծի ուշացման վերաբերյալ հարցին՝ 24News-ին ասել է շվեյցարահայ գործարար Վարդան Սերմաքեշը:

Երկու մեծ շենքերի աշխատանքը սկսվել է, իսկ մնացյալի մասով տների իրացման հարցեր կան:                  

Հարցին՝ իշխանափոխությունից հետո Հայաստանում փոփոխություն տեսնո՞ւմ է,  Սերմաքեշն ասել է, որ չի ուզում քաղաքական հարցերի մեջ մխրճվել, բայց համարում է, որ ջանքեր կան Հայաստանն առաջացնելու: Գործարարը վստահ է, որ ամեն քաղաքական փոփոխություն իր նպաստն է բերում հայրենիքի համար:

Մանրամասները՝ տեսանյութում