Արթուր Վանեցյանը կմեկնի արձակուրդ

ԵՐԵՎԱՆ ՕԳՈՍՏՈՍԻ 09, 24News  

1
 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին արձակուրդ տրամադրելու մասին որոշում է ստորագրել. Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով՝ 1. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 2019 թվականի օգոստոսի 19-30-ը ներառյալ:

2. Արթուր Վանեցյանի արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին կփոխարինի Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Էդուարդ Մարտիրոսյանը: