Երևանում բախվել են Nissan-ը, Opel-ը, Ford Transit-ն ու Daewoo-ն․ կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ ՕԳՈՍՏՈՍԻ 09, 24News   

1

Այսօր, օգոստոսի 9-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում Գայի պողոտայում բախվել են Nissan Altima մակնիշի 35 RQ 885 համարանիշի, Opel մակնիշի 36 DX 053 համարանիշի, Ford Transit մակնիշի 584 SU 43 համարանիշի և Daewoo Nexia մակնիշի 34 SV 689 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ 

Ժամանել են նաև «ՍԻԼ ինշուրանս» ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։