Համացանցում է հայտնվել քրեական գործի համար Աթամբաևի լուսանկարը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 9, 24News

Աթամբաև 45

Համացանցում հայտնվել է Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի լուսանկարը՝ քրեական գործի հետաքննության շրջանակում, հայտնում է «Սպուտնիկ» գործակալության ղրղզական ծառայությունը:

Հիշեցնենք, որ Աթամբաևը նախօրեին ինքնակամ հանձնվել է իշխանություններին, նա, այժմ, գտնվում է քննչական մեկուսարանում։

Հինգշաբթի ուժայինների և քաղաքական գործչի կողմնակիցների միջև բախումների հետևանքով տուժածների թիվը հասել է 98-ի:

Օրերս հատուկ ծառայությունները գործողություն էին սկսել Աթամբաևի ձերբակալման համար: Գործողությունը սկսվել էր Կոյ Տաշ գյուղում՝ նրա կեցավայրի տարածքում: Նրան ձերբակալելու պատճառ է դարձել այն, որ նա երեք անգամ չի ներկայացել հարցաքննության՝ որպես քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևին ապօրինի ազատ արձակելու գործով վկա: