Ղրիմում բարձրացվել է Ուկրաինայի պետական դրոշը

ԵՐԵՎԱՆ ՕԳՈՍՏՈՍԻ 09, 24News  

1
 

2014 թվականին Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտած Ղրիմի Սուդակ քաղաքում բարձրացվել է Ուկրաինայի պետական դրոշը: Այդ մասին այսօր իր ֆեյսբուքյան էջում գրել է Խերսոնի շրջանային պետական վարչակազմի ղեկավարի խորհրդական Բոգդան Կովալյովը: 

Նա նաև հրապարակել է լեռների ու ծովի ֆոնին ծածանվող դրոշի տեսանյութը:

Տեսանյութում տղամարդու ձայնն ուկրաիներեն ասում է, որ դրոշը բարձրացվել է ի նշան Դոնբասում օգոստոսի 6-ին զոհված ուկրաինացի զինվորների հիշատակի: